Ծառայություններ
Խորհրդատվություն և աջակցություն
Անընդհատ փոփոխվող աշխարհին արագ հարմարվելու կարողությունը ցանկացած բիզնեսի գոյատևման բանալին է: Հարկավո՞ր է կողմնակի կարծիք, բիզնեսի ներկա իրավիճակին քննադատական հայացք, թե՞ ձեզ նետված մարտահրավերների լուծում, մենք կարող ենք ձեզ օգնել:
Ֆիլին էյԷմ ՍՊԸ-ի փորձառության կարևոր մաս է կազմում ոչ առևտրային կազմակերպություններին խորհրդատվությունը և աջակցությունը՝ գրանցումից մինչև գործարկում, կազմակերպության ճիշտ ձևն ընտրելուց մինչև ռազմավարության մշակում և առաջին ծրագրերի գործարկում:
Մեր ծառայությունները ներառում են
- Հաշվապահական, ֆինանսական, հարկային խորհրդատվություն
- ՄՌ կառավարման խորհրդատվություն
- Ընկերության գրանցման և ընթացիկ կառավարման իրավախորհրդատվական ծառայություններ
- Օրենսդրական դաշտի անհրաժեշտ փոփոխության վերաբերյալ խորհրդատվություն
- Գրանտային ծրագրերին դիմելու աջակցություն
- GR աջակցություն։
Հաշվետվություններ, վերլուծություններ, ներքին աուդիտ
Մենք գիտենք որ ընկերություններին՝ հատկապես ոչ առևտրային, անհրաժեշտ է լիարժեք գործընկեր, որը ժամանակին կպատրաստի և համապատասխան մարմիններին կներկայացնի հաշվետվությունները, կկատարի տարաբնույթ ֆինանսական վերլուծություններ, ներքին աուդիտ, ռիսկերի գնահատում: Մենք ունենք այդպիսի գործընկեր դառնալու անհրաժեշտ փորձառությունը:
Մեր ծառայությունները ներառում են.
- Հաշվապահական հաշվառում
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Հարկային հաշվետվությունների պատրաստում
- Կառավարչական հաշվետվությունների պատրաստում
- Դոնորներին ներկայացվող այլ հաշվետվությունների պատրաստում
- Ֆինանսական վերլուծությունների կատարում
- Ռիսկերի գնահատում և դրանց նվազեցնելուն ուղղված խորհրդատվություն
- Բիզնես գործընթացների և իրավիճակի ներքին աուդիտ՝ ուղղված անհրաժեշտ փոփոխությունների և բարելավումների իրականացմանը:
ՄՌ կառավարում
Ֆիլին էյԷմ ՍՊԸ-ն կդառնա ձեր օգնականը ինչպես աշխատակիցների համար ընթացիկ խնդիրների լուծման, այնպես էլ ոչ ստանդարտ իրավիճակների համար` արձակուրդների նշանակումից մինչև կոնֆլիկտների լուծում, աշխատակիցների անձնական ֆայլերի վարումից մինչև թիմբիլդինգ և տաղանդների կառավարում:
Մեր թիմը կօգնի ձեզ գտնել առանցքային աշխատակիցներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով պահանջվող մասնագետի պրոֆիլի ստեղծմանը:
Մենք կիրառում ենք ՄՌ կառավարման համապարփակ մոտեցում, որը հատուկ մշակվում է ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան: Մեր ծառայությունները ներառում են.
- ՄՌ դիագնոստիկա
- ՄՌ ռազմավարության մշակում
- Հավաքագրում
- ՄՌ կառավարման ընթացիկ գործառույթների աութսորսինգ
- Թիմի զարգացում և թիմբիլդինգ
- Տաղանդների կառավարում
- Հեդհանթինգ։
Թրեյնինգներ, սեմինարներ
Մեր թրեյնինգները և սեմինարներն ուղղված են ձեր աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարելավմանը և աշխատակիցների անհատական և թիմային արդյունավետության բարձրացմանը:
Թրեյնինգները մշակվում են ելնելով ձեր ընկերության գործունեության ոլորտի առանձնահատկություններից և ձեր պահանջմունքներից:
Իրականացնում ենք հետևյալ թեմաներով թրեյնինգներ և սեմինարներ.
- Հարկային, ֆինանսական, հաշվապահական, աշխատանքային օրենսդրության վերաբերյալ թրեյնինգներ և սեմինարներ,
- Հաշվապահական, ֆինանսական և ՄՌ ոլորտի աշխատակիցների կորպորատիվ դասընթացներ և վերապատրաստում,
- Տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ սեմինարներ
- Այլ թրեյնինգներ և սեմինարներ:
Իրավաբանական ծառայություններ
Առանց իրավաբանի խորհրդատվության և մշտական աջակցության բարդ և ռիսկային է կազմակերպությունների հիմնադրումը և կառավարումը:
Ֆիլին ԷյԷմ ՍՊԸ-ի իրավաբանների թիմը, ունենալով երկարամյա փորձ կորպորատիվ իրավունքի ոլորտում, պատրաստ է լինել Ձեր կողքին՝ լուծելով տարաբնույթ խնդիրներ:
Մեզ հետ Դուք ապահով եք, պատրաստ բոլոր մարտահրավերներին և համաքայլ օրենսդրական փոփոխություններին:
Մեր ծառայությունները ներառում են.
- Բոլոր տեսակի կազմակերպությունների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցում, ինչպես նաև կազմակերպության կառուցվածքի փոփոխություն;
- Պայմանագրերի կազմում և վերանայում, իրավական կարծիքի տրամադրում, ռիսկի գնահատում, բազայի ստեղծում և հաշվառում;
- Ապրանքային նշանի, գյուտի, արդյունաբերական դիզայնի գրանցում (ազգային / միջազգային);
- Լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի ձեռքբերման աջակցություն (կառուցապատման, բժշկական, ՏՏ հավաստագիր և այլն);
- Ընդհանուր իրավական խորհրդատվություն;
- Ներկայացուցչություն տարբեր պետական մարմիններում (Նախարարություններ, Կադաստրի կոմիտե, ՊԵԿ և այլն);
- Իրավաբանական հետազոտություններ;
- Պաշտոնական հարցումների կազմում;
- Տարբեր իրավական փաստաթղթերի կազմում և վերանայում;
- Իրական շահառուի հայտարարագրի ներկայացում;
- Իրավաբանական փաստաթղթերի թարգմանություն: